Նինա Վինոգրադովա
Նինա Վինոգրադովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1944 (79 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Նինա Վինոգրադովա (ռուս.՝ Виноградова, Нина Николаевна, դեկտեմբերի 6, 1944), խորհրդային և ռուս նկարիչ, նկարիչ բեմադրող և ուսուցիչ, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի անիմացիայի և մուլտիմեդիայի ֆակուլտետի անիմացիոն ֆիլմերի ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ։ «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-65 թվականներին Նինա Վինոգրադովան սովորել է Յարոսլավի գեղարվեստի ուսումնարանում։ 1966-1971 թվականներին սովորել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում (Իվան Իվանով-Վանոյի արվեստանոցը)։ 1971-1988 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ որպես հիմնականում տիկնիկային ֆիլմերի բեմադրող նկարիչ։ Այնուհետև աշխատել է «Christmas Films» (1993–96), «Անիմաֆիլմ» (1997), «Մարդ և ժամանակ» (1999–2000) ստուդիաներում, իսկ 2001 թվականից՝ «Անիմոս» կինոստուդիայում։ 1980-ական թվականների սկզբին ձևավորել է Սերգեյ Յուտկևիչի «Շվիահարն ու անծանոթուհին» ներկայացումը Մոսկվայի Բորիս Պոկրովսկու անվան կամերային օպերային թատրոնում, որպես նկարիչ աշխատել է Ալմա-Աթայում (տիկնիկային թատրոնում և «Ղազախֆիլմ» ստուդիայում), համագործակցել է Էկրան ստեղծագործական միության հետ։ Մ. Կուրչևսկու հետ համատեղ անիմացիոն մի շարք փառատոների դիզայներ-ձևավորող է։ Դրանցից են Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնը և «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը։ Նաև աշխատում է նկարչության, գրաֆիկայի, բատիկայի ոլորտներում, խմբակային և անհատական ցուցահանդեսների մասնակից է։ Համագործակցել է ռեժիսորներ Իդա Գարանինայի, Վադիմ Կուրչևսկու, Եկատերինա Միխայլովայի և այլոց հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվական՝ Հանձնեք ապակե տարաները
- 1972 թվական՝ Երեսուներորդ դարում
- 1973 թվական՝ Ո՞վ լինել
- 1975 թվական՝ Մայակովսկին ծիծաղում է կամ Կլոպ-75
- 1975 թվական՝ Խոտիկի արկածները
- 1977 թվական՝ Կռունկի փետուրները
- 1978 թվական՝ Թշվառ Լիզա
- 1979 թվական՝ Պեր Գյունտ
- 1979 թվական՝ Ընկերների քառյակ. նեղվածություն
- 1980 թվական՝ Ընկերների քառյակ. փչացած եղանակ
- 1980 թվական՝ Ընկերների քառյակ. մի առավոտ
- 1981 թվական՝ Ընկերների քառյակ. երազ
- 1981 թվական՝ Ցտեսություն, ձորակ
- 1982 թվական՝ Առո՛ղջ եղիր
- 1982 թվական՝ Գեղեցկուհի Միրջանը
- 1983 թվական՝ Մամոնտիկի մասին
- 1988 թվական՝ Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
- 1994 թվական՝ Սևիլյան սափրիչը
- 1997 թվական՝ Ամանորի նախօրեի գիշերը
- 2000 թվական՝ Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում
- 2002 թվական՝ Մարինա Ցվետաևա։ Կրքեր Մարինայի հանդեպ
- 2003 թվական՝ Մոտակայքի հյուրանոցը
- 2005 թվական՝ Արքան և դերձակը
- 2005 թվական՝ Կապիտանի աղջիկը
- 2006 թվական՝ Փոքրիկ Խավրոշեչկան
Նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 թվական՝ Դանիացի Վանյան
- 1996 թվական՝ Աբրահամ
Վավերագրական կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Վինոգրադովան նկարահանվել է փաստավավերագրական սերիալներում։
- 2004 թվական՝ «Սոյուզմուլտֆիլմ` հեքիաթներ և իրականություն»
- 2005 թվական՝ «Տիկնիկները մարդկանց աշխարհում»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001` Անիմացիոն կինոյի ռուսական VI բաց փառատոն Տարուսում. Լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում մրցանակի են արժանացել Երեք քույրերը, որոնք հայտնվել էին սարում մուլտֆիլմի հեղինակները[1]
- 2012` Անիմացիոն կինոյի բաց փառատոն Սուզդալում. կազմկոմիտեի մրցանակին են արժանացել բեմադրող նկարիչներ Մարինա Կուրչևսկայան և Նինա Վինոգրադովան[2]
- 2012` ՌԴ Մշակույթի նախարարի երախտագիտություն` ռուսական անիմացիայի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի առթիվ[3]
- 2014` ՌԴ նախագահի պատվոգիր` հայրենական մշակույթի զարգացման և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[4][5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Итоги ОРФАК Таруса-2001.
- ↑ На открытии фестиваля в Суздале озвучена «Золотая сотня российской анимации». 1.03.2012
- ↑ Приказ Министерства культуры Российской Федерации от 16 января 2012 года
- ↑ Нине Виноградовой вручена президентская грамота.12.06.2015
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 25 сентября 2014 года № 309-рп «О поощрении»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 156-157. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
- «Режиссеры и художники советского мультипликационного кино» - М., ВО «Союзинформкино», 1984.
- «Сотворение фильма, или Несколько интервью по служебным вопросам» - М., ВТПО «Киноцентр», 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նինա Վինոգրադովան animator.ru կայքում
- Нина Виноградова — Энциклопедия отечественного кино
- Nina Vinogradova Internet Movie Database կայքում
- Юбилей Нины Виноградовой. 6.12.2004
|